Մեծ Բրիտանիայի թագուհու տարեդարձը նշել են Վինձորի ամրոցում զորահանդեսով (Լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կորոնավիրուսի համավարակի պատճառով իր տարեդարձը նշել է Վինձորի ամրոցում զորահանդեսով, հայտնում է Sky News-ը:
Ոչ մեծ արարողությունը կազմակերպվել է 2 շաբաթում՝ հաշվի առնելով զորահանդեսին մասնակցող զինվորների համար սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները, իսկ Լոնդոնի կենտրոնում ավանդական տոնակատարությունները, որոնց 1955 թվականից սկսած ամեն տարի մասնակցել են հազարավոր մարդիկ, COVID-19-ի պատճառով չեղարկվել են: