Արտակարգ պատահար Մոսկվայի կենտրոնում. Ծեծի են ենթարկել Ղրղզստանի դեսպանության փոխհյուպատոս Տիգրան Ղոնդախչյանին
Մոսկվայի կենտրոնում ծեծի են ենթարկել Ղրղզստանի դեսպանության փոխհյուպատոս Տիգրան Ղոնդախչյանին, հայտնում է РЕН ТВ-ին։
Հաղորդվում է, որ մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտ վեճ է բռնկվել տուժածի եւ անհայտ երիտասրդ տղամարդու միջեւ։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, դիվանագետի գլխին հարված են հասցրել։
Ղոնդախչյանը դիմել է ոստիկանություն։ Իրավապահները սկսել են հարձակվողի որոնումները։