Ռիհաննան նոր սանրվածք ունի (լուսանկարներ)
Ռիհաննային դժվար թե կարելի է համարել պահպանողական: Երկրպագուները վաղուց արդեն սովոր են իրենց կուռքի ոճային փոփոխություններին: Այս անգամ 25-ամյա երգչուհին Նյու Յորքում նորաձևության շաբաթի շրջանակներում մասնակցեց հայտնի մոդելավորող Ալեքսանդր Վանգի հավաքածուի ցուցադրությանը:
Ցուցադրությունից հետո տեղի ունեցած afterparty-ին բնականաբար մասնակցել է նաև Ռիհաննան: Պապարացցիները լուսանկարել են նրան նոր կերպարում:
Նշենք նաև, որ չնայած իր վարած ակտիվ կյանքին և ոչ միշտ ադեկվատ պահվածքին' փոփ աստղը շարունակում է մնալ հանդիսատեսի սիրելիներից մեկը: