Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների 85 տոկոսն ապաքինվել է
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել էվերջին օրվա դրությամբ կորոնավիրուսի վիճակագրությունը Թուրքիայում։
Նախարարի հրապարակած թվերով Թուրքիայում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 175218 դեպք, սակայն հունիսի 12–ի դրությամբ արդեն ապաքինվել են 149102–ը կամ մոտ 85 տոկոսը։
Վերջին մեկ օրում Թուրքիայում կատարվել է 41013 թեստ, որից դրական է եղել 1195–ը, այսինքն մոտ 2.5 տոկոսը։ Օրինակի համար ցավոք Հայաստանում այդ թիվը վերջին օրում եղել է մոտ 30 տոկոս։
Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 հոգի, ապաքինվել 1242–ը։
Թուրքիայում մինչ օրս կատարվել է ընդհանուր 2.5 մլն ից ավել թեստ։