Շենգավիթում հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության կասկածանքով 32-ամյա երիտասարդը կալանավորվել է. զոհի վրա նա արձակել էր 6 գնդակ, որից 2-ը՝ կրծքավանդակին (Տեսանյութ և լուսանկարներ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հրազենի գործադրմամբ սպանության մեջ կասկածվող Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Մադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք։
Իրպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արման Հովհաննիսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի պետի տեղակալի միջնորդությունը և կասկածյալ Ա. Մադոյանը կալանավորվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ սպանվածի վրա եղել է կրակոցի 6 հետք, որից 2-ը՝ կրծքավանդակին։
Սպանության կասկածանքով կալանավորված 32-ամյա Արթուր Մադոյանն է