Որքա՞ն կորուստ կունենա Բունդեսլիգան կորոնավիրուսի պատճառով
Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL)-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով կկորցնի շուրջ 150 միլիոն եվրո, տեղեկացնում է Kicker-ը:
Միայն հեռուստատեսային իրավունքի վաճաքից լիգան պետք է ստանար 1.35 միլիարդ եվրո եկամուտ, սակայն մեդիա ընկերությույունները պատրաստ են վճարել միայն 1.2 միլիարդ եվրո:
Գերմանիայի ֆուտբոլային լիգան արդեն տեղեկացրել է Բունդեսլիգայի և երկրորդ դիվիզիոնի թիմերին, որ նրանք ստանալու են նախատեսվածից շուրջ 10 տոկոսով քիչ եկամուտ:
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո Եվրոպայի առաջատար առաջնություններից առաջինը վերսկսվեց հենց Բունդեսլիգան: