Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին «Մեգզիթի» մասին խոսել են դեռ հարսանիքից առաջ
Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, որոշել են բացահայտել իրենց թագավորական կյանքի գաղտնիքները։ Այնպես որ, շուտով աշխարհը կտեսնի Սասեքսի դուքսերի կյանքի մասին անկեղծ ինքնակենսագրական գիրք։
Բրիտանական տաբլոիդները, քննարկելով գրքի բովանդակությունը, հայտնում են, որ թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու մասին Մեգանը եւ Հարրին միմյանց հետ խոսել են մինչեւ հարսանիքը:
«Այդ որոշումը հապճեպ չէր։ Հեռանալու սերմերը դեռ մինչեւ հարսանիքն էին ցանված։ Ճիշտն ասած, Հարրին երկար ժամանակ խորապես դժբախտ էր։ Նրանք Մեգանի հետ անկեղծ քննարկում էին իրենց ճանապարհով գնալու հնարավորությունը», - ասում է աղբյուրը։
«Ազատություն փնտրելիս» գիրքը կհերքի այն վճիռը, որ Մեգան Մարքլը Անգլիայից ԱՄՆ տեղափոխվելու շարժիչ ուժն էր:
«Մեգզիթ» բառը միշտ առաջացրել է Հարրիի զայրույթը, քանի որ դա նշանակում է, որ Մեգանը որոշում է կայացրել հեռանալ թագավորական ընտանիքից: Սակայն այդ որոշումն ինքն է կայացրել», - պատմել է աղբյուրը։