Հավայիում Պոմպեոն կհանդիպի Չինաստանի ներկայացուցիչների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելություն է նախատեսում Հավայի՝ չինական կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Պոմպեոյի այցի մանրամասները չեն հաղորդվում: Ընդ որում՝ այս տեղեկությունը չեն մեկնաբանել ո՛չ ԱՄՆ Պետքարտուղարությունից, ո՛չ Չինաստանի դեսպանությունից:
Պոմպեոն վերջին շրջանում բազմիցս քննադատել է չինական կառավարությանը, իսկ չինացի դիվանագետներն ի պատասխան քննադատել են ԱՄՆ-ին:
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ պետքարտուղարը դժգոհել էր չինական պետական լրատվամիջոցներից՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով սկսված ցույցերին երկրի իշխանությունների արձագանքը քննադատելու համար: