Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 16 հազարից. 723 նոր դեպք է գրանցվել. կա 11 մահ, որից 5-ը՝ այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 723 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսի 16004 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 80130 (մեկ օրում արվել է 2444 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 9568 անձ (ավելացել է 270-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 6081 անձ` վերջին մեկ օրում 442 անձ:
Ընդհանուր առմամբ, 264 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է: