Կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել հուլիսին. ռուս գիտնականներ
Կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել հուլիսին, կարծում են Ռուսաստանի քիմիատեխնոլոգիական համալսարանի գիտնականները:
Ինչպես հայտնում է «Լենտա»-ն, վկայակոչելով «Կոմերսանտ» թերթը, գիտնականները մաթեմատիկական մոդել են ստեղծել, որի համաձայն մինչեւ համավարակի ավարտը Ռուսաստանում 524.000 մարդ է վարակվելու:
Սակայն փորձագետները չեն բացառում COVID-19 տարածման նոր ալիքները՝ մարզերում սահմանափակումների վերացման պատճառով:
Մեկ այլ կանխատեսում են արել Սինգապուրի տեխնոլոգիաների եւ դիզայնի համալսարանի փորձագետները. նրանք կարծում են, որ համավարակը կավարտվի միայն օգոստոսի վերջին: