Կարո Փայլանն անդրադարձել է իր կուսակցության կողմից կազմակերպվելիք քայլարշավի դեմ արգելքներին
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է իր կուսակցության կողմից կազմակերպվելիք քայլարշավի դեմ արգելքներին։
Թուրքական T24–ի հետ զրույցում հայ պատգամավորը նշել է, որ ցանկացած ժամանակ իշխող «Արդարություն եւ զարգացում», «Ազգային շարժում» եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունները կարող են քայլարշավ անել, սակայն երբ իրենք են ցանկանում անել, պետությունը խոչընդոտներ է ստեղծում։
Կարո Փայլանը շեշտել է, որ ամեն անգամ իր կուսակցությունը կարողացել է մտնել խորհրդարան եւ առանց իրենց ոչ ոք չի կարող հաղթել Էրդողանին։