Ռուսական սերիալների աստղի վրա հարձակվել են սուպերմարկետում
Ռուս հայտնի դերասանուհի Վիկտորյա Տարասովային ձեռնոցների բացակայության պատճառով ծեծել են սուպերմարկետում։ Ի դեպ, ավելի վաղ գերմանացի բժիշկները պատմել էին, թե ինչու պետք չէ ձեռնոցներով խանութ գնալ։
Բայց այդ սովորությունը դարձել է սուպերմարկետում դերասանուհու վրա հարձակման պատճառ։ «Իմ առջեւ կանգնած էր մի կին, որի ապրանքներն արդեն անցկացնում էին դրամարկղում։ Ես նկատեցի, որ նրա գնած ապրանքներից փոքր-ինչ հեռու ամանների լվացման սպունգ էր դրված։ Ես այն վերցրեցի եւ տեղափոխեցի ավելի մոտ։ Մեկ վայրկյան անց այդ սպունգներն իմ դեմքին թռան», — պատմել է դերասանուհին։
Դրանից հետո անծանոթ կին սկսեց բղավել դեպի Տարասովան եւ ծեծել նրան։ «Նա սկսեց ձեռքերով ինձ հարվածել եւ ասել. «Ոչնչի ձեռք մի տվեք։ Ի՞նչ եք անում։ Այս ամենն իմն է», - հավելել է երգչուհին։
Ինչպես գրում է «СтарХит»-ը, աստղը փորձել է հանդարտեցնել կնոջը, սակայն ապարդյուն։
«Զայրացած կնոջն անհնարին էլ հանգստացնելը։ Դուք պետք է այդ պահին տեսնեիք գանձապահի։ Երբ ինձ տեսնում են, ամեն դեպքում մտածում են, որ իրենց առջեւ կանգնած է «Глухарь»-ի Զիմինան։ Նա հանցագործները մեկ ձեռքով էր պառկեցնում, իսկ մի սովորական կնոջ հարցերը շատ արագ կլուծի։ Բայց ես, բնականաբար, կռվի չբռնվեցի, ուժով պատասխան չեմ տվել։ Նա, ի դեպ, այդ սպունգը չգնեց։ Դրանք ետ շպրտեց ժապավենի վրա։ Ես դրանք վերցրի ինձ», - ընդգծել է Տարասովան։