Հայտարարվել է պատմության ընթացքում մեծագույն կինոհերոսն՝ ըստ «Empire» ամսագրի
Հայտարարվել է պատմության ընթացքում մեծագույն կինոհերոսը, հայտնում է «Empire» ամսագիրը, որը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում։
Ցանկի առաջատար է դարձել հնագետ Ինդիանա Ջոնսը, որի դերը կատարել է Հարիսոն Ֆորդը։
Երկրորդ հորիզոնականում Էլեն Ռեփլին է «Օտարը» ֆիլմաշարից. նրա կերպարը մարմնավորել է Սիգուրնի Ուիվերը։
Film News կայքը հրապարակել է ամբողջական ցանկը, որը ներկայացվել է «Empire»-ի տպագիր տարբերակում։ Եռյակը եզրափակել է Երկաթե մարդը։ Բացի այդ՝ ցանկում են հայտնվել Կապիտան Ամերիկան, Լյուկ Սքայուոքերը, Բեթմենը, արքայադուստր Լեան, Ջեյմս Ջոնդը, Սուպերմենն ու Սեւ հովազը։
Փետրվարին հայտնի է դարձել, որ Հարիսոն Փորդը կնկարահանվի արկածներ որոնող Ինդիանա Ջոնսի մասին հերթական ֆիլմում։ Կինոպրոդյուսեր, Lucasfilm-ի նախագահ Քեթլին Քենեդին հաստատել է 77-ամյա դերասանի մասնակցությունը ֆիլմաշարի հինգերորդ ժապավենում։ Նրա խոսքով՝ նոր կինոֆիլմը «շարքի շարունակությունը եւ ոչ թե վերաթողարկումը» կլինի։