«365 օր» էրոտիկ ֆիլմը Netflix-ում ամենադիտվածն է
Լեհական «365 օր» էրոտիկ մելոդրաման, որը նկարահանել են Բարբարա Բյալովասն ու Թոմաշ Մանդեսը, զբաղեցրել է Netflix սթրիմինգային հարթակի՝ ամենադիտված ֆիլմերի ամենշաբաթյա ցանկի առաջին հորիզոնականը, հայտնում է IndieWire-ը։
Ժապավենը, որը նկարահանվել է Բլանկա Լիպինսկի վեպի հիման վրա, հանդիսատեսն արդեն իսկ անվանել է «Լեհական մոխրագույնի 50 երանգները։
Ֆիլմը, որն այս տարվա փետրվարին հաջող դեբյուտ է ունեցել Լեհաստանում, եւս պատմվում է համակրելի միլիարդատիրոջ ու հասարակ աղջկա սիրավեպի մասին։ Միայն թե այս անգամ գլխավոր հերոսը՝ սիցիլիական մաֆիայի ղեկավար Մասիմոն (Միշել Մարոնո), առեւանգում է անշարժ գույքի գործակալ Լորային (Աննա Մարիա Սիկուլցկա) եւ 365 օր է տալիս՝ իրեն սիրահարվելու համար։
IndieWire-ի տեղեկություններով՝ այս էրոտիկ ֆիլմում անկեղծ տեսարաններն ավելի շատ են, քան «Մոխրագույնի 50 երանգներ»-ում։ Հենց դա էլ TikTok-ի բազմաթիվ օգտատերերի ոգեշնչել է տեսանյութ նկարահանվել, որոնցում ցույց են տալիս, թե ինչ արձագանք է առաջացրել «365 օր» ֆիլմի դիտումը։ Մի քանի օրվա ընթացքում #365days հեշթեգով ընդհանուր առմամբ ավելի քան 214 մլն դիտում են հավաքել։