Արտակարգ դրությունը կերակարաձգվի մինչեւ հուլիսի 13-ը. կառավարությունը ընդունեց որոշումը
Կառավարությունն այսօր՝ հունիսի 12-ի իր արտահերթ նիստում որոշում կայացրեց մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության տռեժիմը:
Ըստ այդմ, այն կտեւի մինչեւ հուլիսի 13-ը ժամը 17-ը:
Կառավարության որոշումից հետո այսօր այն կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամկետն ավարտվում էր հունիսի 13-ին: Իսկ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին:
Սահմանափակումները մնում են ուժի մեջ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում, այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:
Արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշման նախագիծը ԱՅՍՏԵՂ: