Ազգային ժողովի հատուկ նիստը. քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը (Տեսանյութ. ուղիղ)
Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ կապված արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության որոշման հետ:
Նշենք, որ այսօր կառավարության արտահերթ նիստում որոշում է կայացվել արտակարգ դրությունը երկարաձգել 30 օրով՝ մինչեւ հուլիսի 13-ը, ժամը 17-ը:
Այդ որոշումը պետք է քննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 13.00-ին»: