Գենդերային ինքնության հիմքով ատելության քարոզը Հայաստանում. CivilNet (Տեսանյութ)
Հայաստանում, համաձայն հետազոտությունների, ԼԳԲՏԻ մարդիկ սեռական կողմնորորշման կամ գենդերային ինքնության հիմքով ամենախտրականացված խմբերի շարքում են ու ամենաշատն են հայտնվում ատելության քարոզի թիրախում: Ատելության քարոզի, սեռական կամ գենդերային ինքնութան հիմնախնդիրներին է նվիրված «Հոդված 3» ակումբի կազմակերպած՝ «Ատելության քարոզն ու գենդերային ինքնության խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» Հիմնադրամի հետ համագործակցությամբ: