ԱՄՆ-ում պահանջել են հեռացնել քեռի Սեմի պատկերով գովազդային վահանակը
Ավելի քան 75.000 ամերիկացի է ստորագրել ԱՄՆ Վաշինգտոն նահանգում գտնվող քեռի Սեմի պատկերով գովազդային վահանակը հեռացնելու խնդրագիրը, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Խնդրագիրը ստորագրողների կարծիքով, այս գովազդային վահանակում տեղադրված կատակների մեծ մասը կամ ռասիստական են, կամ որևէ կերպ ցուցադրում են հասարակության որոշ անդամների նկատմամբ անհանդուրժողականությունը:
Միացյալ Նահանգներում զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ են սկսվել մայիսի 25-ին իրավապահների կողմից կալանավորման ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով:
Ձերբակալության ժամանակ ոստիկանը ծնկով սեղմել է տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել է, որ խեղդվում է, բայց ոստիկանները ուշադրություն չեն դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: