Մոդել Վինի Հարլոուն՝ PUMA-ի նոր դեսպան
Մոդել Վինի Հարլոուն դարձել է PUMA միջազգային դեսպան։ Բացի նորաձեւության ոլորտում հաջող կարիերայից, նա զբաղվում է ակտիվիստական գործունեությամբ։ Հարլոուն պաշտպանում է վիտիլիգոյի պիգմենտացիայի խանգարումով մարդկանց եւ աջակցում է այն գիտնականներին, որոնք բուժում են փնտրում այս հազվագյուտ հիվանդությունից:
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք ականատես եղանք անարդարության, խտրականության եւ ոստիկանական կամայականությունների, որոնց բախվում են սեւամորթ մարդիկ, ինչպես Ամերիկայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ուստի ինձ համար կարեւոր է համագործակցել բրենդի հետ, որը հնարավորություն է տալիս պաշտպանել մարդկանց եւ աջակցել հասարակության մեջ կարգեր փոխող կազմակերպություններին: Ես միշտ ոգեշնչվել եմ Սիբրինա Ֆուլտոնից եւ որպես Puma-ի դեսպան, ես մտադիր եմ ակտիվորեն համագործակցել The Trayvon Martin հիմնադրամի հետ», —նոր համագործակցությունը մեկնաբանել է մոդելը:
Շուտով նա մտադիր է PUMA ապրանքանիշի հագուստ եւ կոշիկ ուղարկել The Trayvon Martin STEM ամառային ճամբարի համար: