«Կոկա-Կոլան»՝ Իտալիայի գավաթի խաղարկության նոր գլխավոր հովանավոր
Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկությունն ունի նոր գլխավոր հովանավոր՝ «Կոկա-Կոլա» ընկերությունը։ Պաշտոնապես համագործակցությունը կմեկնարկի Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչից, որը տեղի կունենա հունիսի 17-ին, հաղորդում է sport.sky.it-ը։ Հաջորդ մրցաշրջանից մրցաշարը կկոչվի Coppa Italia Coca-Cola։
«Կոկա-Կոլան» սրանից առաջ հովանավորում էր նաեւ Իտալիայի Սուպերգավաթը։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանն Իտալիայում կվերսկսվի հունիսի 12-ին գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Յուվենտուս» - «Միլան» պատասխան խաղով։ Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։
Հունիսի 13-ին պատասխան հանդիպումը կանցկացնեն «Նապոլին» ու Միլանի «Ինտերը»։ Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Նապոլին»։