Իրանի խորհրդարանում առաջարկել են Թեհրանի փողոցներից մեկը անվանափոխել՝ ի պատիվ Ջորջ Ֆլոյդի
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) անդամ Մոհամմադ Մեհդի Զահեդին առաջարկել է անվանափոխել Թեհրանի փողոցներից մեկը՝ ի պատիվ Միացյալ Նահանգներում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի: Այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել է ISNA գործակալությունը:
«Ես առաջարկում եմ Թեհրանի փողոցներից մեկը անվանել Ջորջ Ֆլոյդի անունով՝ ի նշան բողոք ընդդեմ կապիտալիստական և ռասիստական արևմտյան համակարգի», – ասել է նա:
Հունիսի 4-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Ֆլոյդի պատմությունը դարձել է գլոբալ՝ շարժման մեջ դնելով մարդկանց ճնշումներին դեմ ուժերին։