«Սեւիլիա» - «Բետիս»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սեւիլիա» - «Բետիս» խաղով։
Պրիմերայի 28-րդ տուրի խաղում բուքմեյքերները կանխատեսում են «Սեւիլիայի» հաղթանակը՝ 1․90 գործակից։ Հյուրերի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․20 գործակցով, ոչ ոքին՝ 3․60։
«Սեւիլիա» - «Բետիս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։ Բոլոր հանդիպումները մինչեւ մրցաշրջանի ավարտը կանցկացվեն առանց հանդիսականների։
«Սեւլիան» 47 միավորով երրորդ տեղում է, «Բետիսն» ունի 33 միավոր եւ 12-րդն է։