Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է կես միլիոնը
Ռուսաստանում պանդեմիայի սկզբից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 500 000 դեպք: Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբի վերջին տվյալները, հաղորդում է RG-ը:
Անցած մեկ օրում հայտնաբերվել է վարակման 8779 նոր դեպք: Այդպիսով վարակվածների թիվը հասել է 502 436-ի: Մոսկվայում հայտնաբերվել է 1436 նոր դեպք:
Օրական մեծ թվով դեպքեր են գրանցվում նաեւ Մերձմոսկվայում, Սվերդլովսկի եւ Նիժեգորոդսկի մարզերում, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում: