Մայք Թայսոնը հրաժարվել է մենամարտել MMA-ի լեգենդի հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 53-ամյա Մայք Թայսոնը հրաժարվել է մենամարտ անցկացնել MMA-ի լեգենդ Վանդերլեյ Սիլվայի հետ, տեղեկացնում է BJ Penn-ը:
Վանդերլեյ Սիլվայի հետ մենամարտելու համար Թայսոնին առաջարկվել է 18 միլիոն դոլար, սակայն լեգենդար բռնցքամարտիկը հրաժարվել է ռինգ դուրս գալ առանց բռնցքամարտի ձեռնոցների:
Ավելի վաղ Մայք Թայսոնը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին ռինգ դուրս գալ, եթե մենամարտերից ստացվող ամբողջ եկամուտը հատկացվի բարեգործական հիմնադրամներին:
Սպասվում է, որ առաջիկայում Թայսոնը կմասնակցի բռնցքամարտի ցուցադրական բարեգործական մենամարտի։