ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 2 միլիոնից անցել է
Հինգշաբթի լույս գիշերը ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2 000 464-ի: Այս մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի հաշվարկները՝ հիմնված դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հետազոտական կազմակերպության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ համավարակի սկզբից ԱՄՆ-ում մահացել է կորոնավիրուսով 112 908 պացիենտ, ապաքինվել՝ 533 504-ը:
Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Յորք նահանգում (380 156), հաջորդում են Նյու Ջերսին (165 364), Կալիֆոռնիան (139 715), Իլինոյսը (129 837) եւ Մասաչուսեթսը (104 156):
Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը գրանցվել էր 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն համավարակ էր ճանաչել: Համավարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 7,2 մլն մարդ, մահացել է մոտ 410 հազարը: