Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մանկական հիվանդանոցի բժիշկ Մելիք Ռոստոմյանը
Երեքշաբթի օրը Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է Կալինինգրադի մանկական շրջանային հիվանդանոցի վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը, լրագրողներին հայտնել են շրջանային կառավարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մարզային մանկական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Մելիք Սիմոնովիչ Ռոստոմյանը մահացել է կորոնավիրուսից: Կառավարության անունից մենք ցավակցություն ենք հայտնում բժշկի հարազատներին եւ մերձավորներին»,- նշել են կառավարությունում:
57-ամյա բժշկի մահը 32-րդ է Կալինինգրադում կորոնավիրուսով հիվանդների շրջանում:
Մելիք Սիմոնովիչ Ռոստոմյանը 1981 թվականից մինչեւ 1987 թվականը սովորել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում, աշխատել է Երեւանի I մանկական կլինիկական հիվանդանոցում՝ անցնելով ինտերնատուրան մանկաբուժության ոլորտում, 1987-1988 թվականներ, ապա աշխատել է Երևանի III մանկական կլինիկական հիվանդանոցում որպես մանկաբույժ, 1989 թվական՝ բժիշկ-մանկաբույժն իր հմտությունները զարգացնում էր Կրասնոդարում Կուբանի պետական բժշկական համալսարանում: