ԱՄՆ-ում սևամորթ գեներալն առաջին անգամ գլխավորել է երկրի ՌՕՈւ-ն
ԱՄՆ-ում սեւամորթ գեներալն առաջին անգամ գլխավորել է երկրի ՌՕՈւ-ն: Սենատը հավանություն է տվել նրա նշանակմանը աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կոնգրեսականները միաձայն հավանություն են տվել այդ պաշտոնին Չառլզ Բրաունի նշանակմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նորաթուխ գեներալին:
Բրաունը ՌՕՈւ 4 աստղ ունեցող գեներալ է: Մինչ նշանակումը նա ղեկավարել է ԱՄՆ Զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը եւ եղել ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավարի տեղակալը:
Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամները 8 րոպե եւ 46 վայրկյան ծնկի իջած հարգել են Ֆլոյդի հիշատակը:
ԱՄՆ տասնյակ քաղաքներում եւ աշխարհի տարբեր երկրներում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ ոստիկանական ամենաթողության: Բողոքի ակցիաներից շատերն ավարտվել են անկարգություններով, ոստիկանության հետ բախումներով, գողություններով: