Միացյալ Նահանգներում հունիսի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է 14 նահանգներում
Միացյալ Նահանգներում հունիսի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է 14 նահանգներում, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անցյալ շաբաթվա ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ալյասկայում, Արիզոնայում, Արկանզասում, Տեխասում, Կալիֆոռնիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ֆլորիդայում, Կենտուկիում, Նյու Մեքսիկոյում, Միսիսիպիում, Օրեգոնում, Թենեսիում եւ Յուտայում, ինչպես նաեւ Պուերտո Ռիկոյում:
Պարբերականը նշում է, որ դա տեղի է ունենում Միացյալ Նահանգների գյուղական վայրերում վարակների թվի աճի միտման ֆոնին, մինչդեռ վարակի «առաջին ալիքը» բաժին է ընկել խիտ բնակեցված քաղաքներին, ինչպիսիք են Նյու Յորքը եւ Չիկագոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) ուշադիր հետեւում են Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված բողոքների կապակցությամբ ցույցերին եւ թե ինչպես դրանք կարող են ազդել COVID-19-ի վիճակագրության վրա: