Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8404 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը չորեքշաբթի 8404 է կազմել, որն ամենացածր ցուցանիշն է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տվյալների՝ ամենօրյա աճը նվազել է մինչեւ 1.7 տոկոս. մեկ օր առաջ այն 1.8 տոկոս էր կազմում: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 493.657 մարդ:
Կորոնավիրուսից հետո մահվան դեպքերի թիվն ավելացել է օրական 216-ով եւ կազմում է 6.358 մարդ: Ըստ շտաբի տվյալների՝ մահվան դեպքերի ընդհանուր թիվը Ռուսաստանում կազմում է վարակվածների 1.3 տոկոսը: