Ռուսաստանում կամավորների երկու խումբ են ընտրել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թեստավորելու համար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կամավորների 2 խումբ է ընտրել, որոնք պետք է մասնակցեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին:
Առաջին խմբի մեջ մտել են 50 զինվորականներ՝ սպաներ, պրապորշչիկներ եւ պայմանագրային զինծառայողներ: Նրանց ընտրությունը կատարվում է կամավորության սկզբունքով, եւ նրանց մասնակցությունը հետազոտություններին համապատասխանում է Ռուսաստանի օրենքներին:
Երկրորդ խմբում քաղաքացիական անձինք կամավոր են մասնակցում հետազոտություններին:
Կամավոր զինվորականները 14-օրյա մեկուսացման մեջ են լինելու՝ փորձարկման մասնակիցներին եւ բուժանձնակազմին ինֆեկցիայի փոխանցումը կանխարգելելու համար: Կամավոր քաղաքացիական անձինք հիմա տեղափոխվում են Բուրդենկոյի անվան Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ (ԳԶԿՀ):
ԳԶԿՀ բժիշկներն ամեն օր վերահսկելու են հետազոտությանը մասնակցող բոլոր մարդկանց վիճակը: Չափելու են զարկերակային ճնշումը, երակազարկը, ջերմությունը, ինչպես նաեւ հետազոտելու են մի շարք այլ հատուկ ցուցանիշներ: Կամավորներին թույլ կտան փորձարկումներին մասնակցել միայն բուժզննումից հետո, որը կհաստատի, որ նրանց առողջական վիճակը համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին: