Միխայիլ Եֆրեմովին տնային կալանքի են ենթարկել
Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին երկու ամսով տնային կալանքի է ենթարկել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
«Եֆրեմովը լրագրողների այն հարցին, արդյոք ընդունում է իր մեղքը ճանապարհատրանսպորտային պատահարի համար, որի պատճառով մարդ է մահացել, նա թափահարել է գլուխը», — հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: