Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է Interfax.az-ը, այս մասին հայտնել է Տարածքային բժշկական ստորաբաժանումների համակարգման միության ղեկավար Ռամին Բայրամլին:
«Կորոնավիրուս է հայտնաբերվել պետական համակարգի մի շարք աշխատակիցների մոտ: Մասնավորապես, նախագահի աշխատակազմում վարակվածների թիվը 19 է»,- նշել է Բայրամլին:
Ադրբեջանի իշխանությունները որոշել են երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել մինչև հուլիսի 1-ը: Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 8191 է, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 98 քաղաքացի, ապաքինվել՝ 4606-ը: