Բեյոնսեն, Ջեյ Զին և նրանց դուստրը հանգստանում են Իտալիայում (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, նրա ամուսինը՝ Ջեյ Զին և նրանց գեղեցկուհի աղջիկը՝ Բլյու Այվին իրենց հանգիստն անցկացրել են արևոտ Իտալիայում:
Հանգստի անցկացման վայրը որոշել է ընտանիքի հայրը: Նա որոշել է կնոջ ծննդյան տարեդարձը նշել Մերանոյում: Նշենք, որ սեպտեմբերի 4-ին երգչուհին դարձավ 32 տարեկան:
Պապարացցիներին հաջողվել է մի քանի անգամ լուսանկարել հայտնի ընտանիքին: Լուսանկարներում Բեյոնսեի ընտանիքը երջանիկ է ու կենսուրախ: