Ադրբեջանը երկարաձգել է սահմանների փակումը COVID-19-ի պատճառով
Ադրբեջանի կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը երկարաձգել սահմանների փակումը՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Կառավարությանն առընթեր գործող շտաբի հայտարարությունը:
Այսպիսով, հանրապետությունից հեռանալու և մուտք գործելու սահմանափակումները երկարաձգվում են մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը: