Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 46-ամյա տղամարդ է, ամենատարեցը՝ 83-ամյա կին
Կորոնավիրուսից նախորդ օրվա ընթացքում մահացած անձանցից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան տղամարդ, ամենատարեցը՝ 83-ամյա կին։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ նախօրեին արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի 350 նոր դեպք է հաստատվել։