ԱՄՆ նոր պատժամիջոցներն ընդգրկել են իրանական ընկերության հարյուրավոր նավեր
Ուժի մեջ են մտել դեռ կես տարի առաջ հայտարարված ԱՄՆ պատժամիջոցները իրանական IRISL (Islamic Republic of Iran Shipping Lines) տրանսպորտային ընկերության նկատմամբ: Ըստ Վաշինգտոնի՝ այս ընկերությունը մասեր է տեղափոխում, որոնք Իրանին օգնում են զանգվածային ոչնչացման զենք ստեղծել:
«Այժմ Թեհրանի հետ համագործակցող կոմերցիոն եւ բեռնափոխադրման ոլորտի ներկայացուցիչները պետք է հանրապետություն ապրանքներ մատակարարելու այլ մեթոդներ փնտրեն»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ IRISL նավատորմը հարյուրից ավելի նավ ունի:
2018 թվականի նոյեմբերին Վաշինգտոնը խստացրել էր պատժամիջոցները Իրանի դեմ: Սեւ ցուցակում են հայտնվել ավելի քան 700 բանկ, ընկերություններ եւ անհատներ:
Սահմանափակվել էր նաեւ իրանական նավթի մատակարարումը համաշխարհային շուկա: