ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը օգոստոսի 4-ին կարող է անցնել 145 հազարից
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահացածների թիվը օգոստոսի 4-ին կարող է հասնել ավելի քան 145 հազարի: Այսպիսի կանխատեսում է ներկայացվել Վաշինգտոն նահանգի համալսարանին առընթեր Չափումների եւ անալիզի ինստիտուտի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մասնագետների ստեղծած մոդելը վկայում է, որ նշված ժամկետին երկրում վիրուսի հետեւանքով կարող է մահանալ 145 728 մարդ:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ինստիտուտը մի քանի օր առաջ կանխատեսել էր, որ օգոստոսի 4-ին երկրում մահացողների թիվը կլինի մոտ 5 հազարով քիչ: Մեծությունները վերանայվել են աճման ուղղությամբ, մասնավորապես՝ Տեխասում եւ մի շարք այլ նահանգներում վարակվածների թվի արագ աճի լույսի ներքո: Գրեթե բոլոր նահանգների իշխանությունները ներկայումս համավարակի պատճառով մտցված սահմանափակումներն աստիճանաբար թուլացնում են:
Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,95 մլն դեպք, մահացել է 110 հազարից ավելի մարդ: