Կնոջս զանգել են ու ասել, որ կորոնավիրուսով վարակված է, այնինչ նա չի թեստավորվել. քաղաքացին ահազանգում է
Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Մարգարյանն իր էջում գրառում է արել այն մասին, որ կնոջը զանգահարել են Վանաձորի թիվ 17 պոլիկլինիկայից եւ հայտնել, որ նա կորոնավիրուսով վարակված է, այնինչ իր կինը չի թեստավորվել։
«Նոր զանգել էին կնոջս Վանաձորի (Վանաձորը դա իմ կարծիքնա մեզ ասել են թիվ 17) թիվ 17 պոլիկլինիկայից ասեցին որ ձեր թեստի պատասխանը ԴՐԱԿԱՆ է։ Զարմացանք։ Հետո կինս ասեց՝- բայց ես թեստ չեմ հանձնել։ Պատասխանը սենց էր դե ուրեմն կոնտակտավոր անձ եք։ Ասեց, որ կարա լինի, բայց ո՞ւմ հետ։ Ասեցին՝ չգիտենք։ Հարց տվեց զանգողը՝ եկե՞լ եք Վանաձորի պոլիկլինիկա, կինս ասեց, որ վերջին 10–ամյակում ոչ, չեմ եկել։ Պատասխանն էր սպանում, կնոջս ասեցին՝ դե ուրեմն հեռախոսով եք շփվել վարակված անձի հետ։ ՀԱ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱ ՎԵՐՋԸ, ՍԵՆՑ ԵՆ ՁԵՐ ԹՎԵՐԸ ԱՃՈւՄ։ Տրամադրում եմ զանգողի անուն ազգանունը եւ հեռ. համարը։ Միքաելյան Ռիմա, Վանաձորի թիվ 17 պոլիկլինիկա։ 091580430 կից ներկայացնում եմ նկարը։ ՇԱՏ ՇԱՏ ԱՓՍՈՍ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՁԱՅՆԱԳՐԵԼ»,- գրել է նա։
Այնուհետեւ նա հայտնեց, որ կնոջը զանգահարել են արդեն Ոստիկանությունից.
«Երեկ զանգել էին կնոջս (մաս 2), պոլիկլինիկայից հետո ոստիկանությունից էին զանգել, այ դա հասցրել եմ ձայնագրեմ խնդրեմ, լսեք։ Այսինքն եթե ոստիկանությունից էլ են զանգում, ուրեմն կարելի է ասել՝ մեզ ներառել են դրական վարակակիրների շարքում։ Նշեմ, որ մենք գիտենք որ վարակ կա, ու դա շատ լուրջ է, բայց ես արդեն լուրջ չի։ Համարն էլ հրապարակում եմ, որ ով չի հավատում, թող ճշտի։ Բայց սենց չի կարելի։ Մտածում էի չհրապարակեմ, բայց չէ եկեք ինչ կա, ցույց տամ։ Պոլիկլինիկայից են էսօր էլ զանգել, դա էլ ձեզ ցույց կտամ»։