Հայաստանում հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 350 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 350 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 13675 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 71407 (մեկ օրում արվել է 1407 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 8933 անձ (պակասել է 10-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 4451 անձ` վերջին մեկ օրում 352 անձ:
Ընդհանուր առմամբ, 217 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է: