Թուրքիայում հետապնդում են նախկին ուժայիններին
Թուրքիայի դատախազությունը 74 նախկին ոստիկանների կալանավորելու օրդեր է տվել, որոնք ավելի վաղ իրենց պաշտոններից հեռացվել էին իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի պատճառով, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Կասկածյալների թվում են ոստիկանության 6 պետեր, ոստիկանապետի 11 տեղակալներ եւ ոստիկանության 58 աշխատակիցներ:
Գյուլենի շարժմանը մեղադրում են այն բանում, որ նրա համախոհները թափանցել են զինված ուժերում, դատական համակարգում, ոստիկանությունում, պետական ծառայությունում եւ լրատվամիջոցներում ազդեցիկ դիրքեր, ինչը դարձել է զանգվածային կալանավորումների եւ հեռացումների պատճառը: