Մերի Մակարյանը պարզաբանում է իր ծննդյան օրվա հետ կապված թյուրիմացությունը
ArmStar.am-ն օրեր առաջ անդրադարձել էր դերասանուհի Մերի Մակարյանի' սերիալ «վերադառնալու» և մի քանի օր առաջ ծննդյան օրվա տոնակատարության փաստերին:
Մերին կայքի հետ զրույցում նշել էր, որ իր ծնունդը նշել է արտասահմանում: Այս արտահայտությանը թերահավատորեն էին մոտեցել նրա' մի շարք երկրպագուներ, ովքեր համացանցում տեսել էին դերասանուհու' Jose համալիրում արված ծննդյան մի քանի լուսանկարներ, և տպավորություն էր ստեղծվել, թե դերասանուհին ստում է:
ArmStar.am-ը որոշեց ևս մեկ անգամ զրուցել Մերիի հետ' պարզելու այս թյուրիմացության պատճառը. «Պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ իմ երկրպագուներն այսքան ուշադիր են իմ նկատմամբ: Ասեմ, որ իմ ծննդյան օրվա գիշերը գործընկերներս ինձ շնորհավորեցին Jose-ում: Մի փոքրիկ հավաքույթ ունեցանք: Իսկ առավոտյան ես մեկնեցի երկրից և Հայաստանում չեմ եղել 3 օր»: Ի դեպ, այս տեսակետը հաստատեցին նաև դերասանուհու մի շարք երկրպագուներ և գործընկերներ: