Մարտակերտում 67–ամյա բնակչի տանը հայտնաբերվել են մեծ թվով բժշկական պարագաներ
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ հունիսի 6–ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 67 տարեկան Է. Ս.-ի տանը հայտնաբերել են մեծաքանակ թվով բժշկական պարագաներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հայտնավերվել է՝ 22 տուփ ձեռնոց, 20 հատ ալկոգել, 48 հատ դիմակ, 3 հատ ձեռքի սառնարան, 22 հատ ախտահանիչ հեղուկ, 3 հատ ախտահանման սարք, 60 տուփ բամբակ, 31 հատ բժշկական հանդերձանք, 5 հատ ակնոց, 10 հատ բժշկական գլխարկ, 2 տուփ բախիլ, 2 տուփ ֆաիլ, 500 հատ ներարկիչ, 48 հատ ներարկիչի ասեղ, 30 հատ բժշկական տարրա, 3 տուփ Ա-4 ֆորմատի թուղթ, 24 հատ կպչուն ժապավեն, 60 հատ փորձանմուշի կոլբաներ, 2 տուփ ներարկիչների ոչնչացման միջոց, 3 հատ բինտ, 50 հատ ապակե տարրա, 3 հատ ջերմաչափ, 3 հատ ռաքշա, 2 հատ մկան դեղ, 2 հատ թունաքիմիկատ բժշկական պարագաները: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: