ՀՀ նախագահը ստացել է ԱԱԾ տնօրենին և ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ է ստացել՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին հհայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ տեղի էր ունեցել Արտակ Դավթյանի որդու հարսանիքը՝ արտակարգ դրության պայմաններում, որին մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ: Որպես պաշտոնանկության հիմնական պատճառ նշվում է սա։
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկությանը, դրա մասին մամուլը խոսում էր մեկ շաբաթ, թեև 2 օր առաջ նա ԱԺ-ում հերքեց, թե ազատման դիմումէ գրել:
Նշենք, որ ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել համապատասխան հրամանագրերը: