Ոսկեվազ գյուղում ամուսինները կորոնավիրուսի բարդացած հետևանքներով գտնվում են հիվանդանոցում
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում մի ընտանիքի երկու անդամ՝ 40-ն անց ամուսիններ կորոնավիրուսի բարդացած հետեւանքներով գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը։
Բացի այդ՝հիվանդանոցում է բուժում ստանում եւս մեկ տարեց վարակակիր, որի վիճակը, սակայն, միջին ծանրության է։
Եւս երկու վարակակիր էլ տնային կարանտինում են։ Ընդհանուր առմամբ Ոսկեվազում այս պահին կա 5 վարակակիր։