Սկանդալ հուղարկավորության ընթացքում. Ալեքսեյ Պանինն անհարգալից է արտահայտվել հանգուցյալ դերասան Կոկշենովի մասին
Ալեքսեյ Պանինը վրդովվեցնող վարքագիծ է դրսեւորել Միխայիլ Կոկշենովի հրաժեշտի արարողությանը։ Այնքան, որ նրան դուրս են արել սրահից։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստը մահացել է մասնավոր կլինիկայում ուղեղում արյունազեղման բարդություններից հետո։ Նա 83 տարեկան էր։
Կոկշենովը 2005թ.-ին նկահարանել է «Ֆենոմեն» ֆիլմը։ Դրանում գլխավոր դերում Պանինն էր։ Իմանալով դերասանի ու ռեժիսորի մահվան մասին՝ Ալեքսեյը «դուրս է եկել ստվերից», որում եղել է վերջին տարիներին։
Բացի հարազատներից՝ Միխայիլ Կոկշենովին հրաժեշտ տալու է եկել կինոյի աշխարհից 15 մարդ. Կոկշենովի ընկերների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք համավարակի հետեւանքով վախենում են փողոց դուրս գալ։ Պանինը գնացել է սիրելի աղջկա հետ։ Դերասանը դժգոհություն է արտահայտել, որ դիակիզարանաի մոտ լրագրողների ավելի շատ են եղել, քան Կոկշենովի ընկերները։
Ալեքսեյը խոսոտովանել է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստին վերջին անգամ տեսել է տաս տարի առաջ։ «Այդ ժամանակ ես իմ «BMW»-ով կտրեցի նրա ճանապարհը Քարե մեծ կամրջի վրա։ Նա գնում էր ու վախեցավ խելագարի նման»,- պարզաբանել է Պանինը։
Հեռուստալրագրողների հետ զրույցում Ալեքսեյը չափազանց անհարգալից է արտահայտվել Կոկշենովի մասին որպես դերասան ու ռեժիսոր։ Ընդ որում, Պանինը հայհոյել է։ «Ամենաապաշնորհ ռեժիսորը, որի հետ ես աշխատել եմ, Կոկշենովն էր։ Նաեւ Ալլա Սուրիկովան։ Բայց ես խելահեղ կերպով սիրել եմ նրանց։ Ե՛վ Ալլա Սուրիկովան է հիասքանչ, ե՛ւ Կոկշենովը։ Կոկշենովն արտիստ էր, որն աշխատել է մեծ արտիստների հետ, ինչպիսիք են Դալը, Վիսոցկին։ Նա պարզապես հանճարեղ էր այն իմաստով, որ նա բարի է ու մարդկային առումով իսկական։ Ես դրա համար սիրում եմ նրան։ Ես նրա դեմքին եմ ասել. «Միխայիլ Միխալիչ, դուք վատ ռեժիսոր եք»»,- հայտարարել է նա։
Ավելի ուշ Պանինը մեկնաբանել է լրատվամիջոցների հրապարակումներն այդ թեմայով։ «Դա պարզապես պանոպտիկում է։ Այդպես չէ, այդ ամենը դեղին մամուլն է։ Նրանք անհեթեթ բաներ են գրում, որոնք ես չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել»,- ասել է դերասանը։