Էլթոն Ջոնը վճարել է նախկին հարսնացուի վիրահատության համար, որին լքել է հարսանիքից կարճ ժամանակ առաջ
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը 50 տարվա բաժանումից հետո ֆինանսական օգնություն է ցուցաբերել նախկին հարսնացուին, գրում է The Sun-ը։
Լինդա Հենոնն ու Էլթոն Ջոնը ծանոթացել են 1968թ.-ին։ Հենոնն աջակցություն է ցուցաբերել երաժիշտի նախաձեռնություններին ու նրան օգնել գումարով, սակայն 1970թ.-ին հարսանիքից կարճ ժամանակ առաջ Էլթոն Ջոնը որոշել է չեղյալ համարել նշանադրությունը։
Հենոնը 50 տարի անց դիմել է արտիստի օգնությանը։ Նա ծնկի վիրահատության կարիք է ունեցել, սակայն դրա համար աշխատանքի վայրում հինգ շաբաթ արձակուրդ վերցնելու հնարավորություն չի ունեցել։ Հենոնը երաժիշտի անձնական կոնտակտային տվյալները չի ունեցել, այդ պատճառով դիմել է նրա ներկայացուցիրներին։
Սկզբնական շրջանում նա երկար ժամանակ պատասխան չի ստացել, սակայն հետո այդ պատմության մասին գրել են լրատվամիջոցներով։ Էլթոն Ջոնի ներկայացուցիչների խոսքով՝ երգիչը, իմանալով նախկին հարսնացուի վիճակի մասին, ոչ մի վայրկյան չի մտածել նրան օգնելուց առաջ։ Երգիչը վճարել է Հենոնի վիրահատությունը, ինչպես նաեւ իր վրա վերցրել վերականգնման բոլոր ծախսերը։