Հայաստանը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով վարակակիրների թվով աշխարհում 20-րդ տեղում է
Հայաստանը մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով վարակակիրների թվով աշխարհում արդեն 20-րդ տեղում է: Երկիրը հունիսի 5-ին այս ցուցանիշով աշխարհում 22-րդ տեղում էր , իսկ հունիսի 3-ին՝ 28-րդ:
Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 4431 դեպք, իսկ վարակվածների բացարձակ թիվը, վերջին տվյալներով (հունիսի 7-ի), 13 130 է:
Այս ցուցանիշով առաջին երեք տեղերը աշխարհում զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը՝մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող 24 500, 20 043 եւ 14 981 դեպքերով: Սակայն հարկ է նշել, որ Սան Մարինոյի եւ Վատիկանի բնակչության թվաքանակը շատ փոքր է, եւ այնտեղ վարակման դեպքերի թիվն էլ փոքր է՝ համապատասխանաբար ընդամենը 680 եւ 12: Ներկայումս Վատիկանում ակտիվ դեպքեր չկան՝ 12 պացիենտն էլ ապաքինվել է:
ԱՄՆ-ն շարունակում է վարակումների բացարձակ թվով (2 007 449) աշխարհում առաջատարը մնալ, իսկ մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով աշխարհում 12-րդ տեղում է:
19-րդ տեղում է Շվեդիան, որտեղ, հիշեցնենք, ինչպես երկրների մեծ մասում, խիստ կարանտին չի մտցվել. այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 4431 դեպք, ինչպես Հայաստանում: Ճիշտ է, մահացությունը մի քանի անգամ ավելի է, քան մեզ մոտ. Շվեդիայում COVID-19-ից արդեն մահացել է 4659 մարդ, ինչը մեկ միլիոն բնակչության հաշվարկով կազմում է 462 մահ: Հայաստանում գնարցված մահերի թիվը 200 է, մեկ միլիոն բնակչության հաշվարկով՝ 68:
Նշենք, որ ըստ վերջին ցուցանիշի՝ Հայաստանն այսօրվա դրությամբ աշխարհում 37-րդ տեղում է: Իսկ առաջին տեղում է Սան Մարինոն, որտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 1238 մահ: