Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ 195 է. կա 11 մահ. Առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 13325 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 70 000 (մեկ օրում արվել է 829 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 8943 անձ (ավելացել է 99-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 4099 անձ` վերձին մեկ օրում 85 անձ:
Ընդհանուր առմամբ, 211 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է:
Հիշեցնենք, երեկ՝ հունիսի 7-ին, Operativ լրատվականը հաղորդել էր, որ Թեստավորում իրականացնող լաբորատորիան չի աշխատելու. վաղվա (այսինքն հունիսի 8-ի) արդյունքները կլինեն ավելի քիչ: