Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել Մունկի «Ճիչ» նկարը 120 մլն դոլարով․ ավելի ուշ տեղեկատվությունը հերքվել է
Հայտնի գործարար Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարի չորս տարբերակներից մեկը 120 միլիոն դոլարով, հաղորդել են մի շարք ԶԼՄ-ներ։
Ավելի ուշ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Աբրամովիչի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել գործարարի անձնական գործերը։
Մունկի նկարը վաճառվել էր Sotheby's նյույորքյան աճուրդում շուրջ 120 մլն դոլարով 2012 թվականին։ Աճուրդի տունն այդուհետ չէր բացահայտել գնորդի անձը, սակայն 2012 թվականի ամռանը The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ նա ամերիկացի ֆինանսիստ եւ կոլեկցիոներ Լեոն Բլեքն է, որի կարողությունը գնահատվում է 7.8 մլրդ դոլար։ Պարբերականը հղում էր կատարում աղբյուրներին Բլեքի շրջապատում։
ՏԱՍՍ-ը հարցում էր ուղարկել Sotheby's-ին։
Ընդհանուր առմամբ Մունկը ստեղծել է «Ճիչ» նկարի չորս տարբերակ, որոնցից երեքը պատկանում են նորվեգական թանգարաններին, եւ միայն մեկն է գտնվում մասնավոր հավաքածուում։