Մոսկվայում անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել բնակարանի պատուհանից եւ վիրավորել ոստիկանին
Անհայտ անձը կրակել է իր տան պատուհանից Մոսկվայի Ստրոիտելների փողոցում, կիրակի հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ քաղաքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի Ստրոիտելների փողոցի բնակարաններից մեկի պատուհանից չպարզված զենքից։ Նա դեռւեւս բերման չի ենթարկվել»,-ասել են ոստիկանությունում։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները․ հանգամանքները պարզվում են։
ՏԱՍՍ-ի աղբյուրը իրավապաններին մանրամասնել է, որ կա մեկ վիրավոր։
«Մոսկվայում բնակարանի պատուհանից կրակողը վիրավորել է ոստիկանության աշխատակցի»,-ասել է գործակալության զրուցակիցը։